Արցախի պետական համալսարան

IMG 7573 IMG 7563

Նոյեմբերի 19-ին Ուսանողի միջազգային օրվա և Արցախի մայր բուհի հիմնադրման 50-ամյակի առթիվ բնագիտական ֆակուլտետի ՈՒԳԸ նախաձեռնությամբ կազմակերպվել է միջոցառում: Միջոցառմանը ներկա էին ֆակուլտետի դեկան ք.գ.թ., պրոֆեսոր Վոլոդյա Միրզոյանը, ամբիոնների դասախոսներ ուսանողներ:

Միջոցառումը սկսվել է ԱրՊՀ-ում նոյեմբերի 11-ին բնագիտական ֆակուլտետի ՈՒԳԸ նախաձեռնությամբ կայացած օլիմպիադայի արդյունքների ամփոփումով: Դեկանը պատվոգրերով պարգևատրել է օլիմպիադայում մրցանակային տեղեր զբաղեցրած ուսանողներին: Նա կարևորել է օլիմպիադաների հաճախակի կազմակերպման անհրաժեշտությունը՝ նշելով, որ նպատակն էր ոչ միայն բացահայտել ուսանողների մասնագիտական գիտելիքները, այլև բնագիտական ֆակուլտետի տարբեր մասնագիտությունների հանդեպ սեր առաջացնել:

Միջոցառման ընթացքում ուսանողները ասմունքել են, հանդես եկել պարային, երաժշտական կատարումներով:

Բնագիտական ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Ալիսիա Դադայանը շնորհավորել է Ուսանողների միջազգային օրվա առթիվ՝ նշելով, որ ուսանողը յուրաքանչյուր պետության հենասյունն է, պետության ներկան ու ապագան, իսկ երկրի հուսալի ապագայի ամենակարևոր գրավականը բանիմաց, կիրթ ու բարձր արժեքներ կրող ուսանողն է: