Արցախի պետական համալսարանում սովորելն արդեն իսկ մեծ պատասխանատվություն է

20.11

2019

There are no translations available.

Mane-InessaԱրցախի պետական համալսարանում սովորելն արդեն իսկ մեծ պատասխանատվություն է, և այդ պատասխանատվությունն էլ ավելի է կրկնապատկվում, երբ սովորելու հետ համատեղում ես ևս մեկ պատասխանատու աշխատանք՝ ուսանողական խորհրդի նախագահի պաշտոնը:   Նոր ուսումնական տարում բանասիրական ֆակուլտետի ՈւԽ նախագահ է ընտրվել «Հայոց լեզու և գրականություն» 3-րդ կուրսի ուսանողուհի Ինեսսա Առուստամյանը, ում հետ զրուցել ենք հետաքրքիր թեմաների շուրջ: Ձեզ ենք ներկայացնում հարցազրույցը:

-Ինեսսա, ինչպե՞ս ստացվեց,որ ընտրվեցիր ոսանողական խորհրդի նախագահ։

-Ճիշտն ասած, ինձ համար սկզբից անսպասելի էր ուսանողական խորհրդի նախագահ լինելու առաջարկ ստանալը։ Մինչ ընտրվելը ունեի առաջին փոխնախագահի պաշտոնը, իսկ ընտրվելու օրն էլ ծրագիրս ներկայացնելուց հետո 36 կողմ քվեարկողների շնորհիվ պաշտոնապես ընտրվեցի։

-Հետաքրքի՞ր է անցնում ՈւԽ գործունեությունը, հասցրե՞լ ես միջոցառումներ կազմակերպել։

- Այո, շատ հետաքրքիր է լինել ՈւԽ կազմում, մասնակիցը և նախաձեռնողը լինել տարբեր ծրագրերի, միևնույն ժամանակ դա շատ պատասխանատու աշխատանք է, քանի որ ամեն ինչ արվում է ուսանողության համար։ Հասցրել եմ ինտելեկտուալ խաղ ղեկավարել, որը կազմակերպել են մեր առաջին կուրսեցիները։

-Կարողանու՞մ ես ֆակուլտետի բոլոր ուսանողներին ընդգրկել ՈւԽ կողմից կազմակերպվող միջոցառումներին։

-Քանի որ ես նորեկ եմ այս աշխատանքում, ամեն կերպ փորձում եմ այնպես անել, որ ուսանողների համար արդյունավետ լինեն կազմակերպվող բոլոր միջոցառումները, ամեն անգամ ձգտում եմ փորձառուներից ավելին սովորել ու ինձ լավ դրսևորել այս գործում։

Ուսանողների հետ շատ հետաքրքիր է. մեզ սպասում են ակտիվ օրերը։

-Ի՞նչ ծրագրեր ունես առաջիկայում։

-Առաջիկայում մեզ սպասվում են բավականին ակտիվ օրեր։ Քննաշրջանից հետո նախատեսում ենք կազմակերպել ամենամյա դարձած «Իրազեկ ուսանող» ինտելեկտուալ խաղը։ Նոյեմբեր ամսվա կեսից շարունակաբար հանդիպումներ իրականացնել Ստեփանակերտում և շրջկենտրոններում ավագ դասարանների աշակերտների հետ՝ նրանց մասնագիտական կողմնորոշմանը նպաստելու համար։ Ամանորին նախատեսում ենք կազմակերպել «secret santa» խաղ-միջոցառումը, և,կարծում եմ, որ ուսանողական խորհուրդը հետևողական կլինի դրա կազմակերպմանը։ Մեր կազմակերպելիք միջոցառումները այսքանով չեն սահմանափակվում, դրանք շարունակական բնույթ կկրեն։

- Ինչպե՞ս անցավ նոյեմբերի 3-ից 5-ը ԱրՊՀ-ում կազմակերպված ուսանողական միջազգային գիտաժողովը:

-Ես առաջին անգամ եմ մասնակցում միջազգային գիտաժողովի, շատ տպավորված եմ: Ամեն ինչ ամենաբարձր մակարդակով էր արված: Շատ կարևոր և արդյունավետ է այդպիսի ձևաչափով միջոցառումներ կազմակերպելը, քանի որ ամրապնդվում է համագործակցությունը ԱրՊՀ-ի և ՀՀ բուհերի միջև:

-Ի՞նչ կցանկանայիր փոխել ՈւԽ կազմում։

-Հիմա որևէ փոփոխություն չէի ցանկանա կատարել, բացի ՈւԽ անդամների համալրումը տղաներով։

Հարցազրույցը` Մանե Գաբրիելյանի, լրագրություն 3-րդ կուրս

Last Updated on Wednesday, 20 November 2019 07:02