Արցախի պետական համալսարան

IMG 7948 IMG 7953

IMG 7975 IMG 7985

Բնագիտական ֆակուլտետի դեկան, ք.գ.թ., պրոֆեսոր Վոլոդյա Միրզոյանը ֆակուլտետի խորհրդի նիստում ներկայացրել է 2018-2019 ուսումնական տարվա հաշվետվությունը: Նիստին ներկա էին ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, ֆակուլտետի խորհրդի անդամները:

Դեկանը ներկայացրել է հաշվետու տարում ֆակուլտետում տարբեր ուղղություններով կատարած միջոցառումները՝ ուսումնական գործընթաց, գիտահետազոտական, կազմակերպչական  և ուսանողների հետ տարվող աշխատանքներ:

Խոսելով բուհ-դպրոց համագործակցությունից` Վոլոդյա Միրզոյանն ընդգծել է. «Բոլորիս հայտնի է, որ վերջին տարիներին բնագիտական առարկաների հանդեպ հետաքրքրությունը նվազել է, որի համար անհրաժեշտ է ամրապնդել բուհ-դպրոց համագործակցությունը»: Նրա խոսքով` հաշվետու տարում համալսարանի ղեկավարության նախաձեռնությամբ այցելություններ են կազմակերպել հանրապետության շրջանների մի շարք դպրոցներ, որի ընթացքում համապատասխան մասնագետները հանդես են եկել դասախոսություններով: Դեկանը նշել է, որ աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը օգնում է Ծմակահողում կազմակերպվող «Պատանի բնագետ» կիրակնօրյա դպրոցը, որը նաև նպաստում է դպրոցում դասավանդող ուսանողների մասնագիտական աճին և փորձառությանը:

Վ.Միրզոյանը առաջնային է համարել հետևյալ խնդիրների լուծումը` նյութատեխնիկական բազայի համալրումը, լաբորատորիաների հզորացումը, աշխատաշուկայում մրցունակ, արհեստավարժ մասնագետների պատրաստումը, ուսուցման ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման արդյունավետության բարձրացումը և այլն:

Խորհուրդը բավարար է գնահատել 2018-2019 ուսումնական տարում ֆակուլտետի կատարած աշխատանքները: