Արցախի պետական համալսարան

IMG 8959 IMG 8992

Նոյեմբերի 29-ին Արցախի պետական համալսարանում կայացել է «Արցախի էլեկտրոնային գրադարան» (ԱԷԳ) կայքի շնորհանդեսը: Հանդիպմանը ներկա էին համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողներ:

Կայքի և ԱԵԳՄՄ-ի հիմնադիր, ի.գ.թ., դոցենտ Ավետիք Հարությունյանը, ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել բուհի ղեկավարներին ու պատասխանատուներին հանդիպումը կազմակերպելու համար:

Խոսելով կայքի ստեղծման գաղափարից՝ Ավետիք Հարությունյանը նշել է, որ նպատակն էր մեկտեղել Արցախի և Հայաստանի վերաբերյալ ամբողջ գիտական և գեղարվեստական գրականությունը, այն դարձնել օտարերկրացիների համար Արցախի վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու աղբյուր, խթանել Արցախի վերաբերյալ հետազոտությունների իրականացումը, որոշ չափով հակազդել Ղարաբաղյան հակամարտության, պետականության կերտման ու տարբեր իրողությունների վերաբերյալ խեղաթյուրվող նյութերին:

Կայքի աշխատակից Անգելինա Համբարձումյանը ներկայացրել է «Արցախի էլեկտրոնային գրադարան» կայքը, ծանոթացրել հնարավորություններին, օգտվելու հմտություններին, խոսել կայքի կարևորության, անհրաժեշտության և պահանջվածության մասին:

Հանդիպման ավարտին Ա.Հարությունյանը պատասխանել է ներկաների հարցերին: