Արցախի պետական համալսարան

IMG 8684 IMG 8698

ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում կազմակերպվել է ինտելեկտուալ խաղ, որին մասնակցում էին ֆակուլտետի ուսանողներից և դասախոսներից կազմված  թիմեր: Ֆակուլտետի ղեկավարության և ուսանողական խորհրդի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված խաղի նպատակն էր դասագործընթացից դուրս նաև ուսանող-դասախոս շփումն ավելի սերտացնելու, անմիջական մթնոլորտում մրցակցելու ոչ մասնագիտական ոլորտներից ունեցած գիտելիքներով ու տրամաբանելու կարողությամբ:

Ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Ռուզաննա Մանգասարյանը, խոսելով խաղի արդյունքներից, նշել է, որ այդպիսի միջոցառումները նպաստում են համալսարանական կյանքն ավելի հետաքրքիր ու բազմաբովանդակ դարձնելուն:

«Ինչպես և սպասվում էր, հաղթող է ճանաչվել դասախոսների թիմը, որն արժանացել է պատվոգրի: Իսկ մրցանակային 2-րդ տեղին արժանացել է «Ֆինանսներ» մասնագիտության 1-ին և 2-րդ կուրսերից բաղկացած թիմը, որն էլ արժանացել է պատվոգրի և նվերի»,-նշել է դեկանը` հավելելով, որ մասնակից բոլոր թիմերին տրվել է շնորհակալագիր: