Այսօր ԱրՊՀ հոգեբանական կենտրոնում հյուրընկալվել են «ԻՆԹՐԱ» հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Մելինե Թովմասյանը և հոգեբան Անի Ազիզյանը: Նրանց կողմից անց է կացվել սեմինար-պարապմունք` «Կախյալություն, փոխկախյալություն և ալկոհոլիզմ» թեմայով:
Բանախոսները ներկայացրել են, թե ինչ է կախյալությունը, արդյոք կախյալությունը հիվանդություն է, թե բնավորության կամ կամքի խնդիր, ինչից է առաջանում այս հիվանդությունը, արդյոք կարելի է բուժել մարդուն առանց իր իմացության, ինչպես հաղթահարել, արդյոք հնարավոր է բուժվել և թեմային առնչվող այլ խնդիրներ:
Ելույթ ունեցողները պատասխանել են ներկաների հարցերին և անցկացրել թեստ` արդյո՞ք ունեք ալկոհոլային կախյալություն, թե՝ ոչ:
Միջոցառումն անցել է ջերմ մթնոլորտում և, ներկաների հավաստմամբ, եղել է արդյունվետ: