Դեկտեմբերի 4-ին Արցախի մայր բուհի հիմնադրման 50-ամյակի առթիվ կայացել է «Գուշակիր գրողին» խորագրով ինտելեկտուալ-ճանաչողական խաղ: Մրցույթը նախաձեռնել են բանասիրական ֆակուլտետի ուսանողուհիներ Սոնա Մուսայելյանը և Նատա Մուսայելյանը, որին մասնակցում էին ֆակուլտետի տարբեր մասնագիտության ուսանողներ:
Մրցույթը կայացել է 3 փուլով, որի ընթացքում թիմերի անդամները գուշակել են հայ, ռուս, արտասահմանյան գրողների ստեղծագործությունների անունները:
«Խաղ-մրցույթի նպատակն էր ուսանողների մեջ ընթերցանության հանդեպ սեր առաջացնել, նպաստել գրքի և ընթերցանության քարոզչությանը»,- ասել է ուսանողուհի Սոնա Մուսայելյանը՝ նշելով, որ նման միջոցառումները բարձրացնում են գրքի արժեքը:
Հաղթող թիմը պարգևատրվել է գրքով: