Տնտեսագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողներ այցելել են դպրոցներ

04.12

2019

IMG 6646 IMG 6675

Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողներ բուհ-դպրոց համագործակցության շրջանակում այցելել են Ստեփանակերտի Անդրեյ Սախարովի անվան համար 8 և Վ. Ջահանգիրյանի անվան համար 11 ավագ դպրոցներ:

Ուսանողները հանդես են եկել դասախոսությամբ՝ խոսելով խնայողությունների միջազգային օրվա ծագման պատմությունից, առողջ ֆինանսական սովորություններ ձեռք բերելու հմտություններից, բնական ռեսուրսների խնայումից՝ նշելով, որ ծախսերի նկատմաբ խելամիտ մոտեցումը ողջամիտ տնտեսության հիմքն է. այն մի ողջ արվեստ է, ինչին տիրապետելու համար անհրաժեշտ է հաստատակամություն ու համբերություն, որի շնորհիվ մարդիկ ոչ միայն կխուսափեն ավելորդ ծախսերից, այլև, կկատարեն շահավետ ներդրումներ:

Նրանք նաև աշակերտներին թեմային առնչվող խորհուրդներ են տվել:

Ուսանողները կարևորել են բուհ-դպրոց համագործակցության ամրապնդման ուղղությամբ նման այցելությունները՝ ընդգծելով, որ դրանք բուհում ստացած գիտելիքները և հմտությունները աշակերտներին փոխանցելու հնարավորություն են տալիս:

 
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ