Արցախի պետական համալսարան

IMG 9631 IMG 8226

Դեկտեմբերի 4-ին Արցախի պետական համալսարանում ամփոփվել են Աշոտ Շահիջանյանի 90-ամյակին նվիրված մաթեմատիկայի օլիմպիադայի արդյունքները: Օլիմպիադան կազմակերպել է բնագիտական ֆակուլտետի մաթեմատիկայի ամբիոնի վարիչ, ֆ.մ.գ.թ, դոցենտ Լիանա Աբրահամյանը, որին մասնակցում էին Արցախի Հանրապետության բոլոր շրջանների, ինչպես նաև Ստեփանակերտի տարբեր դպրոցների 11-ից 12-րդ դասարանների 60 աշակերտ:

Լիանա Աբրահամյանի խոսքով՝ նպատակն էր փնտրել տաղանդներ և նման միջոցառումների շնորհիվ աշակերտների շրջանում հետաքրքրություն առջացնել մաթեմատիկայի և, ընդհանրապես, բնագիտական ֆակուլտետի մասնագիտությունների հանդեպ:

Բնագիտական ֆակուլտետի դեկան, ք.գ.թ., պրոֆեսոր Վոլոդյա Միրզոյանը շնորհավորել է մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտներին և պարգևատրել պատվոգրերով: