Արցախի պետական համալսարան

78197556 811968865908095 2354455089747329024 n 79485175 448876472678952 5361567972366221312 n

Դեկտեմբերի 4-ին ԱրՊՀ ուսանողական խորհրդի, ուսանողների հետ տարվող աշխատանքների և կարիերայի բաժնի նախաձեռնությամբ մի խումբ ուսանողներ համերգային ծրագրով և նվերներով այցելել են Մատաղիսի և Թալիշի զորամասեր, ինչպես նաև Մատաղիսի մանկապարտեզ ու դպրոց։

«Չկա ավելի հաճելի բան, քան մանկան ինքնամոռաց ծիծաղն ու զինվորի գեղեցիկ ժպիտը: Աշակերտ-ուսանող-զինվոր ամուր կապն է մեր անկախության և հասարակական բարձր ինքնագնահատականի իրական և թանկ երաշխավորը։ Թե ինչպիսի զգացողություններ և ապրումներ ունեցան և՛ ուսանողները, և՛երեխաները, և՛ զինվորները, բառերով անհնար է նկարագրել։ Մեր նպատակն էր ուրախության րոպեներ պարգևել մեր զինվորներին»,-ասում է լրագրություն 1-ին կուրսի ուսանողուհի Ասպրամ Ավանեսյանը և հավելում, որ  ուսանողների` օրվա առաքելությունը կատարվել է, զինվորների ուրախ տրամադրությունը ապահովված էր։

«Այցելության սկզբում կարծես ուսանողներին պատել էր անսովոր վախ, որ հաշված կիլոմետրեր այն կողմ թշնամին է, բայց թվացյալ վախը միանգամից հօդս ցնդեց այն բանից հետո, երբ տեսանք մանկապարտեզի, դպրոցի երեխաներին և իհարկե մեր օրվա պաշտպաններին, մեր վեհ ու հպարտ զինվորներին»,-ասել է Ա. Ավանեսյանը:

Ուսանողները հանդես են եկել ասմունքով, երաժշտական ու պարային համարներով և նվերներ հանձնել օրվա հերոսներին: