Արցախի պետական համալսարան

IMG 9498 IMG 9508

Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողները «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման հիմունքները» դասընթացի շրջանակում ներկայացրել են ինքնուրույն աշխատանքները:

Միջոցառումը նախաձեռնել էր տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս Սիլվա Միքայելյանը:

«Հաշվապահական հաշվառում և հարկում» մասնագիտության ուսանողները նախապես այցելել են պետական կառավարչական հիմնարկներ, պետական ոչ առևտրային կազմակերպություններ և համագործակցելով հաշվապահների հետ՝ ծանոթացել են գործունեությանը, փաստաթղթերին, առանձնահատկություններին, ուսումնասիրել են կազմակերպությունների հաշվապահական հաշվառման քաղաքականությունը:

Ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության ղեկավար Մարիամ Գևորգյանի խոսքով՝ նման ուսումնասիրությունները հնարավորություն են տալիս տեսական գիտելիքները կիրառել գործնականում, ինչպես նաև փորձ են ձեռք բերում հետագայում մասնագիտությամբ աշխատելու համար: