ԱՐՊՀ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՀՐԱՎԻՐԵԼ Է ՀԵՐԹԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

06.12

2019

IMG 9850 IMG 9880

Այսօր` դեկտեմբերի 6-ին, ԱրՊՀ Որակի ապահովման կենտրոնը հրավիրել է հերթական քննարկումը, որի ընթացքում մասնակիցները քննարկել են ինստիտուցիոնալ հավատարմագրման ինքնավերլուծության չափանիշ 8-ը` «Հասարակական պատասխանատվությունը», որը ներկայացրել է լրատվության և հանրային կապերի բաժնի պետ Զարինե Սառաջյանը:

Քննարկմանը ներկա էին ԱրՊՀ պրոռեկտորներ, ֆակուլտետների դեկաններ, ամբիոնների վարիչներ, այլ պատասխանատուներ: ԱրՊՀ Որակի ապահովման կենտրոնի վարիչ, կ.գ.թ., դոցենտ Հասմիկ Մինասյանի խոսքով` սա արդեն չորրորդ քննարկումն է, մինչ այդ քննարկվել են նաև չափանիշ 1-ը` «Առաքելությունը և նպատակները», չափանիշ 2-ը` «Կառավարումն ու վարչարարությունը», և չափանիշ 3-ը` «Մասնագիտության կրթական ծրագրերը»:

«Քննարկումների նպատակն է` հանրայնացնել աշխատանքային խմբերի կողմից կատարած ինքնավերլուծությունները և հնարավոր բացթողումների դեպքում հաշվի առնել քննարկման մասնակիցների հիմնավորված կարծիքները: Մանրամասն քննարկվում են չափանիշների SWOT-վերլուծությունները»,-ասել է Հ. Մինասյանը:

Զ. Սառաջյանը ներկայացրել է հասարակական պատասխանատվության ուղղությամբ իրականացվող աշխատանքները, գործիքակազմը, արդյունավետությունը, թույլ և ուժեղ կողմերը, հնարավորություններն ու վտանգները` խոսելով հանրության հետ կապերի, լրատվության, ԱրՊՀ վերաբերյալ մամուլում տեղ գտած նյութերի մշտադիտարկման, հետադարձ կապի ապահովման, ինտերնետային ռեսուրսների և ոլորտին առնչվող այլ ուղղությունների զարգացմանը միտված աշխատանքներից և հեռանկարներից:

Քննարկումն ուղեկցվել է հարցուպատասխանով, առաջարկություններով:

 
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ