Միջոցառում` նվիրված հայ նշանավոր գրող Խաչատուր Աբովյանին

05.12

2019

IMG 9785 IMG 9836

Դեկտեմբերի 5-ին Արցախի պետական համալսարանի մանկավարժության և սպորտի ֆակուլտետում նշվել է հայ ականավոր գրող, մանկավարժ, լուսավորիչ, հայ նոր գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանի ծննդյան 210-ամյակը: Միջոցառումը նախաձեռնել են ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը և ուսանողական խորհուրդը:

Ուսանողները ներկայացրել են գրողի կյանքը, գրական գործունեությունը, հայտնի ասույթները, դիմանկարի պատմությունը՝ արժևորելով նրա գրական վաստակը և պատմագրության մեջ նրա ստեղծագործությունների ունեցած նշանակությունը:

«Աբովյանը մեծ լուսավորիչ էր, այսինքն՝ առաջադիմության միակ ճանապարհը տեսնում էր մարդկանց կրթելու, լուսավորելու, ազգային, հայրենասիրական գիտակցությունը արթնացնելու մեջ»,- իր ելույթում ընդգծել է ուսանողուհի Ռուզաննա Դանիելյանը՝ հավելելով, որ հայ գրականության և հասարակական մտքի պատմության վրա Աբովյանի ստեղծագործությունը խոր հետք է թողել։

Ուսանողները համոզված են, որ նշանավոր գրողի թողած գրական ու մանկավարժական հարուստ ժառանգությամբ կկրթվեն շատ սերունդներ:

Միջոցառման ավարտին ներկաները գրողի գործունեության, անհետացման հանգամանքների մասին ֆիլմ են դիտել: