Մշակութային կյանքը Արցախում

11.12

2019

11.12.2019mԱրցախում դինամիկ տեմպերով շարունակում է զարգանալ մշակութային ոլորտը և տարեկան հարյուրավոր զբոսաշրջիկներ տարբեր երկրներից այցելում են Արցախ՝ մշակույթին ծանոթանալու համար։ Արցախում շատ հաճախ են կազմակերպվում տարաբնույթ միջոցառումներ։

Ճիշտ է, շատ ու շատ միջոցառումների անցկացման համար Արցախի պայմանները բավարար չեն, բայց Արցախը իր դիրքերը չի զիջում և շարունակում է մնալ ամենահետաքրքիր և ամենամշակութակիր երկրների ցանկում։ Հիմնականում տարածված են համերգները, ցուցահանդեսները, փառատոները, ներկայացումները, տարբեր բնագավառներում մրցույթները։ Սկսած 2015թ. մինչ այսօր ամեն տարի Արցախը Տող գյուղում մեծ շուքով նշում է գինու փառատոնը։ Փառատոնը տեղի է ունենում ամենահարուստ, ամենագունեղ, ամենահամեղ տարվա եղանակին՝ աշնանը։ Չկա մի այնպիսի տարի, որ գյուղացիները տարբեր գյուղերից չբերեն և մարդկանց չմատուցեն իրենց իսկ ստեղծած բերք ու բարիքը։ Այս տոնը կարծես թե ավանդույթ է դարձել արցախցիներիս համար, և գնալով աճում է մասնակիցների թիվը։ Բացի կազմակերպվող գինու փառատոնից, կազմակերպվում է նաև թթվի, թթի, նռան փառատոները։ Ստեփանակերտ քաղաքում քաղաքապետարանի նախաձեռնությամբ գրեթե ամեն տարի տարվա եղանակին համահունչ կազմակերպվում են միջոցառումներ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի բակում։ Աշնան համահունչ այս տարի կազմակերպվել է «Ոսկե աշուն» խորագրով միջոցառում։ Վերջին տարիներին Արցախում սկսվել է զարգացում ապրել նաև թատրոնը։ Թատերասեր արցախցիների թիվը գնալով շատանում է։ Թատրոնը կազմակերպում է հետաքրքիր միջոցառումներ։ Եվ բացի այդ՝ հյուրախաղերով Արցախում հանդես են գալիս ՀՀ և արտերկրյա մշակութային կոլեկտիվներ, երաժշտարվեստի և թատերարվեստի ճանաչված խմբեր ու արտիստներ։ Ի դեպ, նախարարի խոսքով՝ թատրոնը պիտի վերանորոգվի շատ շուտով «Արցախ, իմ սեր.աջակցենք Ստեփանակերտի թատրոնին» բարեգործական ծրագրի շրջանակներում։ Այս տարվա ամենագունեղ միջոցառումը Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողությունն էր, որը տեղի է ունեցել Արցախում։ Ամեն ինչ կազմակերպվել է բարձր մակարդակով, և ոչ մի մանրուք չի անտեսվել։ Համահայկական խաղերը մեծ հնարավորություն են տվել` Արցախը ևս մեկ անգամ աշխարհի ուշադրության կենտրոն դարձնելու և համայն հայությանը ևս մեկ անգամ Արցախում միավորելու համար։ Արցախի մշակույթի զարգացման գործում իրենց ներդրումներն ունեն Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջը, Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը, Կոմիտասի անվան երաժշտական դպրոցը, որտեղ կազմակերպվում են մշակութային գծով հետաքրքիր միջոցառումներ։ Այս ամենն, ինչ խոսք, Արցախի մշակութային կյանքը դարձնում են գունագեղ և հետաքրքիր:

Անահիտ Արզումանյան, լրագրություն, 1-ին կուրս

Обновлено 11.12.2019 09:09
 
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ