Գիտական սեմինար՝ նվիրված հայ գրող, արձակագիր Լեոնիդ Հուրունցին

18.12

2019

IMG 0965 IMG 0972

Արցախի պետական համալսարանում կայացել է գիտական սեմինար՝ նվիրված հայ գրող, արձակագիր Լեոնիդ Հուրունցին: Միջոցառումը նախաձեռնել է ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Նունե Առաքելյանը:

«Միջոցառման նպատակն էր ամրապնդել դասախոսների և դպրոցում աշխատող համալսարանի շրջանավարտների միջև համագործակցությունը, մոռացության չմատնել գրողին, նրա ստեղծագործությունները»,- նշել է Նունե Առաքելյանը` հավելելով, որ այդպիսի մտավախություն ուներ գրողի դուստրը՝ Մաիյա Հուրունցը, որը վերջերս ԱրՊՀ-ին է նվիրել տարբեր գրքեր:

Մագիստրատուրայի «Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտացման երկրորդ կուրսի ուսանողները հանդես են եկել ելույթներով՝ ներկայացնելով Հուրունցի կյանքը, գրական գործունեությունը, ինչպես նաև սոմատիկ դարձվածքները, Արցախի ավանդույթները:

Ուսանողուհի Արգինե Սարգսյանի խոսքով՝ նման միջոցառումները լավ հարթակ են իրենց համար, քանի որ հնարավորություն են տալիս ոչ միայն տեղեկացված լինելու, այլև մասնագիտական քննարկումների մասնակիցը դառնալ, որոնք կարևոր են:

Միջոցառումը ուղեկցվել է հարցուպատասխանով:

 
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ