Թող 2020-ը լինի խաղաղության, սիրո եվ հաջողությունների տարի

25.12

2019

There are no translations available.

Amanor2020

Ամանորն ամենասպասված տոնն է բոլորիս համար: Ամփոփելով 2019-ը`  նոր հույսերով ու ակնկալիքներով ենք դիմավորում 2020-ը: Թող 2020-ին կրկնապատկվեն ձեռքբերումներն ու հաջողությունները, և իրականություն դառնան չիրականացված երազանքները: Ամանորյա տոների առթիվ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ  են հղում  Արցախի պետական համալսարանի ուսանողները:

IMG 1042Lilit

***

Սիրելի՛ համալսարանականներ, շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Գաղտնիք չէ, որ նոր տարին բոլորիս համար ոչ միայն սպասված ու սիրված, այլև ամենահին տոներից է: Յուրաքանչյուր Ամանոր նոր մեկնարկի սկիզբ է ազդարարում, ես ցանկանում եմ, որ այդ մեկնարկը բոլորիս համար լինի հաջողակ ու խոստումնալից:

Ուզում եմ՝ հավատով լցվենք ու վստահ լինենք, որ մեր երկրի լավ ապագան կախված է մեզնից` երիտասարդներիցս, և թող գալիք տարին դարձնենք մերը ու հնարավորություն ունենանք ավելի շատ արարելու, ստեղծագործելու, աշխատելու, զարգանալու, ստեղծելու նոր հարթակներ, նոր գաղափարներ: Լցվենք հույսով ու մեր շրջապատը դարձնենք ավելի պայծառ ու գունեղ:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:

Լիլիթ Մարգարյան, ԱրՊՀ ՈՒԽ նախագահ

***

IMG 1057InessaՍիրելի՛ ուսանողներ, ի սրտե շնորհավորում եմ բոլորիս գալիք Ամանորի կապակցությամբ՝ մաղթելով աննկուն կամք, համբերություն, երազանքների իրականացում: Ուզում եմ, որ այս գալիք տարին բոլոր ուսանողներին հաջողություն բերի: Ովքեր ավարտում են, նրանց էլ հաջողություն և բարի ճանապարհ դեպի նոր կյանք: Թող անցնող տարվա հետ մոռանանք բոլոր դժվարությունները, հիվանդություններն ու դժբախտությունները։ Եվ թող բոլորի դեմքին իջնեն ժպիտներ, և այն պահպանվի ամբողջ տարվա ընթացքում։ Մաղթում եմ, որ 2020-ին իրականանան բոլորիս ցանկություններն ու նախորդ տարիներին չիրականացած բոլոր իղձերը։ Հուսանք, որ 2020-ը կլինի հուսո, սիրո և ամենակարևորն է՝ խաղաղության տարի։

Ինեսսա Առուստամյան, բանասիրական ֆակուլտետի ՈՒԽ նախագահ

***

IMG 1061EditaՍիրելի´ ուսանողներ, ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Մաղթում եմ խաղաղություն, աննկուն կամք, համբերություն, երազանքների իրականացում: Ամանորը հրաշալի տոն է, մաղթում եմ, որ գալիք տարին լինի լավագույն հույսերի և ցանկությունների իրականացման,համերաշխության և սիրո տարի, ետևում մնան բոլոր դժվարություններն ու ամենօրյա հոգսերը: Խաղաղությունն ու բարօրությունը թող տիրի մեր երկրում ու բոլորիս ընտանիքներում: Ցանկանում եմ, որ նոր տարում շարունակենք ձգտել ավելիին, միշտ փնտրենք և հասնենք մեր նախանշած բարձունքին:

Էդիտա Առստամյան, բնագիտական ֆակուլտետի ՈՒԽ նախագահ

***

IMG 1045ArmanՍիրելի՛ ուսանողներ, շնորհավորում եմ ձեզ և ձեր ընտանիքներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ցանկանում եմ, որ գալիք և մյուս բոլոր տարիները անցկացնենք խաղաղության մեջ և այլևս անժամանակ կորուստներ չունենանք: Ամեն մեկս գտնենք մեր իսկ պատկերացումներում ձևավորված երջանկության բանաձևը, զարգացնենք ունեցած գիտելիքները և ունակությունները՝ ծառայեցնելով մեր հայրենիքի շենացմանը և հզորացմանը:

Արման Ասրյան, ԱրՊՀ ՈՒԽ փոխնախագահ

***

IMG 1064AshxenՇնորհավորում եմ բոլորիս գալիք տարվա առթիվ: Ներքին մեծ համոզմունք ունեմ, որ գալիք տարին լինելու է հենց մեր` երիտասարդներիս տարին. մենք ավելին անելու ու ավելիին հասնելու մեծ հնարավորություններ ենք ստանալու:

Սրտանց ցանկանում եմ, որ բոլոր ընտանիքներում Ամանորը դիմավորեն ուրախ, բարձր տրամադրությամբ: Ցանկանում եմ նաև, որ Ամանորն իսկապես տոն լինի բոլորի համար և տոնի զգացումը ձեզ ուղեկցի թե՛ տանը, թե՛ դրսում: Մեծ հույսերով՝ դեպի նոր տարի: Թող հետևում մնան բոլոր դժվարություններն ու ամենօրյա հոգսերը, թող Նոր տարին նոր հաջողությունների ու նոր ձեռքբերումների սկիզբ լինի, թող խաղաղություն ու բարօրություն բերի մեր երկրին ու բոլոր ընտանիքներին:

Սիրելի՛ ուսանողներ, կրկին շնորհավորում եմ ձեզ Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Մաղթում եմ առողջություն, անսահման սեր ու ընտանեկան երջանկություն: Շնորհավոր Ամանոր

Աշխեն Ասրյան, պատմության և իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ

***

TigranՍիրելի՛ ընկերներ, հարգելի՛ ուսանողներ, շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Ցանկանում եմ երջանկություն, իղձերի իրականացում, հաջողություններ ուսման մեջ: Թող անցնող տարում մնան բոլոր դժվարությունները, ու թող բոլորս նոր ակնկալիքներով, մեր ուժերի հանդեպ վստահության զգացումով մտնենք նոր տարի: Թող 2020 թվականը բոլորիս համար լինի ուրախության, նվաճումների և առողջության տարի: Ցանկանում եմ, որ գալիք տարին լինի արձանագրված հաջողությունների շարունակականության ապահովման, իսկ մեր պետության ու համայն հայության համար՝ ազգային իղձերի իրականացման և նորանոր ձեռքբերումների տարի: Մաղթում եմ ձեզ բարօրություն, անձնական երջանկություն և ամենայն բարիք: Թող Սուրբ Ծննդյան ավետիսն ուղեկից լինի ձեզ ողջ տարվա ընթացքում:

Տիգրան Սարգսյան, տնտեսագիտության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ

***

Թանկագի՛ն հայրենակիցներ, պատմության գիրկն է անցնում ևս մեկ տարի: Մեզ` ուսանողներիս համար այն լի էրIMG 1047Hripsime բավականին ուրախ և հաճելի դրվագներով: Համոզված եմ, որ մեր հիշողության մեջ միշտ վառ կմնան այն օրերը, երբ մենք միասին այցելեցինք մեր զինվորներին, մասնակցեցինք բազմաթիվ հանրօգուտ աշխատանքների, բարեգործությունների, մշակութային միջոցառումների: Ամենից կարևորը` որ մենք ավելի համախմբվեցինք` հանուն մեր ապագայի, մեր երկրի գալիք օրվա: Մաղթում եմ մեզ բոլորիս նոր եռանդ և թարմ, կառուցողական գաղափարներ, ամենայն բարիք մեր ժողովրդին և հատկապես երիտասարդությանը: Թող խաղաղությամբ բացվեն բոլոր առավոտներն Արցախում: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Հռիփսիմե Մկրտչյան, մանկավարժության և սպորտի ֆակուլտետի ՈւԽ նախագահ

 

Last Updated on Thursday, 26 December 2019 07:37
 
QUESTION ANSWER