ԱրՊՀ ուսանողները հաջողություն են արձանագրել ՀՀ ԿԲ կողմից հայտարարված մրցույթում

13.01

2020

There are no translations available.

kb2020ԱրՊՀ ուսանողները հաջողություն են արձանագրել ՀՀ ԿԲ կողմից հայտարարված մրցույթում: 2003թ.-ից սկսած ՀՀ ԿԲ -ն բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին խրախուսելու նպատակով հայտարարում է մրցույթ Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակ նշանակելու նպատակով:

ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողները մշտապես մասնակցում են մրցույթին և արժանանում կրթաթոշակի: 2019-20 ուսումնական տարում մրցույթին հետազոտական-վերլուծական աշխատանք էին ներկայացրել 30 ուսանող, որից 7 ուսանողը՝ ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետից:

Մրցույթի վերջնական փուլ են անցել 13 ուսանող, որից երեքը ԱրՊՀ ուսանողներ են` «Ֆինանսներ» 4-րդ կուրսի ուսանողուհիներ Մարիա Անտոնովան (հետազոտական-վերլուծական աշխատանքի գիտական ղեկավար ֆինանսահաշվային ամբիոնի դոցենտ, տ.գ.թ Եվգենյա Հայրիյան), Անահիտ Թադևոսյանը (հետազոտական-վերլուծական աշխատանքի գիտական ղեկավար տնտեսագիտության տեսության և կառավարման ամբիոնի դոցենտ, տ.գ.թ Ռուզաննա Մանգասարյան) և մագիստրատուրայի «Կառավարում» 1-ին կուրսի ուսանողուհի Թամար Գրիգորյանը (հետազոտական-վերլուծական աշխատանքի գիտական ղեկավար տնտեսագիտության տեսության և կառավարման ամբիոնի դասախոս Կ. Հովսեփյան):

Աշխատանքները գնահատելով՝ ԿԲ խորհուրդն ամսական 50.000 դրամի չափով 6 ամիս ժամկետով Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակ է սահմանել 4 ուսանողի համար, որից մեկը ԱրՊՀ ուսանողուհի Անահիտ Թադևոսյանն է (աշխատանքի գիտական ղեկավար տ.գ.թ, դոցենտ Ռ. Յա. Մանգասարյան):