Արցախի պետական համալսարան

UMQORՈՒՀՏԱ և կարիերայի բաժինը տեղեկացնում է, որ «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամը շարունակում է «Ուսանողների ուսման վճարների փոխհատուցման ծրագիրը» 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի համար:

Նշենք, որ «ԱՄՔՈՐ Հայաստան» կազմակերպությունը 2012թ.-ից սկսել է «Ուսանողների ուսման վճարների փոխհատուցման ծրագիրը» (առավելագույնը մինչև 100.000 դրամի փոխհատուցում յուրաքանչյուր կիսամյակի համար), որին մասնակցել են ԱՐԵԳԱԿ ունիվերսալ վարկային կազմակերպության վարկառուների ընտանիքի անդամ ուսանողները՝ այդ թվում նաև Արցախի պետական համալսարանի ուսանողները: