Ստեփանակերտում նշվել է Սոկրատ Խանյանի ծննդյան 90 եվ գրական-գիտամանկավարժական գործունեության 70-ամյակը

22.01

2020

 83751365 1054031568266655 6943477373207576576 n 82692229 1054030764933402 8473951048870920192 n

 82993065 1054030968266715 6900000819429507072 n82706899 1054031024933376 5025671486522785792 n 

Հունվարի 22-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում նշվել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԼՂՀ գիտության վաստակավոր գործիչ, բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ և ԱՀ գրողների միության անդամ Սոկրատ Խանյանի ծննդյան 90, գրական-գիտամանկավարժական գործունեության 70-ամյակը:

82932010 1054030794933399 1591455962089127936 nՄիջոցառմանը շնորհավորական խոսքով հանդես է եկել ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։

«Ինձ ու սերնդակիցներիս համար մեր ուսանողության տարիներին Սոկրատ Խանյանը արդեն մեծ անուն և հեղինակություն էր ոչ միայն Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում, այլև նրա սահմաններից դուրս: Իր գիտական- մանկավարժական գործունեության արդյունքում է, որ այսօր էլ ԱրՊՀ-ում «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտություններում են գիտական գործունեությամբ շարունակել իր ուսանողները»,- ասել է Աշոտ Ղուլյանը՝ հավելելով, որ գրողի բնավորության ամենաընդգծված գիծը լավատեսությունն է, որի հիմքում Արցախի երիտասարդների հետ հաճախակի հանդիպումներն են:

Հոբելյարին շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ Կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը՝ կարևորելով գրողի ունեցած ներդրումը Խորհրդային տարիներին Բաքվի հայ երիտասարդներին հայ պահելու գործում: «Արժանահիշատակ է Ս.Խանյանի գործունեությունը նաև նորանկախ Արցախում. պատերազմի վերքերից ապաքինվող փոքրիկ հայրենիքում նոր գաղափարներով և ազգային մտածելակերպով օժտված սերունդների կերտող ազգային դպրոցի կայացմանը լծվեցիք անվերապահորեն»,- նշվում էր ուղերձում։

82870235 1054030834933395 8087646451724713984 nԱրՊՀ ողջ կոլեկտիվի անունից Սոկրատ Խանյանին շնորհավորել է համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանը:

«Այսօր ԱրՊՀ-ում աննախադեպ տոն է այն առումներով, որ հոբելյարը 90 տարեկանում նույն եռանդով շարունակում է իր աշխատանքն ու գործունեությունը ինչպես տասնամյակներ առաջ, նա ԱրՊՀ ստեղծման առաջին իսկ օրից դասախոսում է համալսարանում»:

ԱրՊՀ ռեկտորի հրամանի համաձայն բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԼՂՀ գիտության վաստակավոր գործիչ Սոկրատ Խանյանին շնորհվել է ԱրՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչում:

82570107 1054030908266721 2747287311333982208 nԱՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության անունից հոբելյարին շնորհավորել է նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը՝ նշելով, որ գրողի ստեղծագործությունները նվիրված են մշակույթին, արվեստին, հայրենիքին և գիտությանը:

Միջոցառմանը զեկուցմամբ և ելույթներով հանդես են եկել բ.գ.թ., ԱրՊՀ պրոֆեսոր Անահիտ Աթայանը, «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը, բ.գ.դ.,Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր Վանո Եղիազարյանը, բանասեր, թատերագետ Կարինե Ալավերդյանը, Ս.Խանյանի որդի Համլետ Խանյանը, հրապարակվել է Գորիսի պետական համալսարանի ռեկտորի շնորհավորական ուղերձը։

Երեկոյին հնչել են հեղինակի ստեղծագործություններից ասմունքներ և գործիքային կատարումներ:

Սոկրատ Խանյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման ներկաներին՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր նման միջոցառում խոսում է պետության հզորության մասին:

«Մեր գրիչը, մեր տաղանդը, մեր շնորհքը պետք է ծառայի մեր պետության հզորությանը, ժողովրդի միասնությանը, գալիք սերունդների ապահով և հավերժական կյանքին»,-նշել է Ս. Խանյանը։

 

 
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ