Արցախի պետական համալսարան

82573341 187195416010263 530571685330419712 o 1 82783752 187192376010567 716447725188546560 o 

82840268 187193216010483 5594906355782647808 o  83812421 187191906010614 5255421901504774144 o

Ավարտվել է հունվարի 21-ին Արցախի պետական համալսարանում մեկնարկած «Շրջակա միջավայրի պաշտպանության իրավունք» թեմայով միջազգային դատական խաղ-մրցույթի Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային փուլը: Հաղթող է ճանաչվել ՀՀ Հայ-Ռուսական համալսարանի թիմը:

Հաղթող և մասնակից թիմերի անդամներին հավաստագրեր է հանձնել ԱրՊՀ գիտության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Վալերի Ավանեսյանը:

Ազգային և տարածաշրջանային փուլերի արդյունքում հաջողություն գրանցած թիմերը, այդ թվում նաև ԱրՊՀ թիմը` որպես կազմակերպիչ, մասնակցելու են ապրիլի 2-ից 4-ը ԱՄՆ Ֆլորիդա նահանգում կայանալիք եզրափակիչ փուլին: