Արցախի պետական համալսարան

IMG 2011 IMG 198100

Հունվարի 23-ին ԱՀ ոստիկանության ծառայողները հանդիպել են մանկավարժության և սպորտի ֆակուլտետի ֆիզիկական դաստիարակության և նախնական զինվորական պատրաստության ամբիոնի հեռակա ուսուցման համակարգում տարբեր մասնագիտությամբ սովորող ուսանողների հետ:

Հանդիպման նպատակն էր ոստիկանության համակարգում աշխատանքի ընդունվելու պահանջներին և կարգին ծանոթացնելը, աշխատանքի առաջարկ ներկայացնելը:

Ոստիկանության կադրերի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Բաղրյանի խոսքով՝ թափուր աշխատատեղեր կան պետական պահպանության վարչությունում, որը իրականացնում է բանկերի և հատուկ օբյեկտների պահպանություն և պարեկապահակետային ծառայությունում՝ վստահեցնելով, որ ծառայության ընթացքում ձեռք բերած ունակություններին և գիտելիքներին համապատասխան հետագայում կառաջարկվեն սպայական պաշտոններ:

Մանկավարժության և սպորտի ֆակուլտետի դեկան Շահեն Այդինյանը նշել է, որ հասարակության մեջ պետք է լինեն պատրաստված, կարգ ու կանոն պահպանող ծառայողներ և կարևորել հանդիպման նշանակությունն ու անհրաժեշտությունը: