Կյանքից հեռացել է ԱրՊՀ պրոֆեսոր, փ.գ.թ. Շահեն Միքայելի Աբրահամյանը

09.02

2020

There are no translations available.

84883391 1066432527026559 4563935237750390784 n87 տարեկանում կյանքից հեռացավ փիլիսոփայական գիտությունների թեկնածու, ԱրՊՀ պրոֆեսոր Շահեն Միքայելի Աբրահամյանը:

Շահեն Միքայելի Աբրահամյանը ծնվել է 1933 թ. հունվարի 22-ին ԼՂՀ Շուշիի շրջանի Քարինտակ գյուղում: Ավարտելով տեղի 7-ամյա դպրոցը և Շուշիի մանկավարժական ուսումնարանը` 1952 թ. ընդունվել է Ադրբեջանի պետական մանկավարժական ինստիտուտը, որն ավարտելուց հետո աշխատանքի է անցել ծննդավայրի դպրոցում` որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ:

1959-74 թթ. աշխատել է կոմերիտական և կուսակցական մարմիններում:

1969-1970 թթ. զբաղեցրել է Ադրբեջանի պետական մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի մասնաճյուղի տնօրենի պաշտոնը:

1974 թ. պաշտպանել է թեկնածուական թեզ և ստացել փիլիսոփայական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1969 թ. առայսօր աշխատել է Արցախի մայր բուհում` որպես փիլիսոփայության դասախոս` տարբեր տարիների զբաղեցնելով նաև ամբիոնի վարիչի և պատմաբանասիրական ֆակուլտետի դեկանի պաշտոնները:

1994 թ. նրան շնորհվել է դոցենտի, 2006թ.` ԱրՊՀ պրոֆեսորի կոչում:

Շահեն Միքայելի Աբրահամյանը գիտության ոլորտում ունեցած նվաճումների համար արժանացել է մի շարք պետական պարգևների` պարգևատրվելով «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, ԼՂՀ վարչապետի հուշամեդալով, ԱրՊՀ «Ոսկե մեդալ»-ով: Հեղինակել է տասնյակ գիտական և հրապարակախոսական աշխատանքներ:

Շահեն Միքայելի Աբրահամյանն իր գործունեության բոլոր բնագավառներում աչքի է ընկել որպես բարեխիղճ, պատասխանատու, սկզբունքային, հայրենասեր քաղաքացի և մտավորական` վայելելով իր գործընկերների, ուսանողների, համերկրացիների սերն ու հարգանքը:

Արցախի պետական համալսարանի ողջ անձնակազմը խոր վշտով սգում է սիրելի գործընկերոջ մահը և իր զորակցությունը հայտնում նրա հարազատներին:

Շահեն Միքայելի Աբրահամյանի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում:

 
QUESTION ANSWER