Արցախի պետական համալսարան

IMG 2255 IMG 2244 

IMG 2217 IMG 2227

Արցախի պետական համալսարանի ուսումնական գործընթացի վերահսկման բաժինը կատարում է ուսումնական գործընթացի, ՄՈԳ-երի, ուսումնական պլաններին համապատասխան ամփոփագրերի ստուգման, վերահսկման և այլ գործառույթներ, կազմակերպում եզրափակիչ գնահատումով դասընթացների ընթացիկ համակարգչային եղանակով ստուգումներ:

Ամփոփելով 2019-2020 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի առկա ուսուցման համակարգի ընթացիկ քննությունների արդյունքները՝ բաժնի պետ Գոհար Գասպարյանը նշել է, որ թեստերը փոփոխության են ենթարկվել, և ուսանողները ծանոթ չեն եղել դրանց բովանդակությանը, ինչը նպաստել է գիտելիքների ստուգման գործընթացի օբյեկտիվ գնահատմանը:

«Ուսումնական պլանների փոփոխման պատճառով եզրափակիչ գնահատումով դասընթացներրի թիվը բավականին կրճատվել է, ուստի նախորդ տարվա 196 քննության համեմատությամբ հիմա կազմակերպել ենք 116 քննություն»:

Մեր զրուցակցի խոսքով՝ հունվար ամսին ստուգվել են հեռակա ուսուցման համակարգի ուսանողների հաճախումները, որը ընդհանրացվել է բոլոր ֆակուլտետների մասով և ռեկտորատում տեղեկություն է ներկայացվել չհաճախած և քննաշրջանին չմասնակցած ուսանողների վերաբերյալ:

«Ներկա պահին կատարվում է ֆակուլտետների բոլոր կուրսերի ՄՈԳ-երի ստուգում: Մինչև ստուգումը կատարելը` նախապես բոլոր ֆակուլտետներից վերցնում ենք ամփոփագրերը, հաշվում արդյունարար գնահատականները, որովհետև երբեմն վրիպումներ են լինում հաշվարկների մեջ»,- ասել է բաժնի պետը՝ հավելելով, որ այնուհետև պլանավորում են կազմել 2-րդ կիսամյակի եզրափակիչ գնահատումով դասընթացների 1-ին և 2-րդ ստուգման գրաֆիկները:

Անդրադառնալով անելիքներին՝ Գոհար Գասպարյանը նշել է, որ առաջիկայում 2-րդ կիսամյակի ընթացիկ ստուգումներն են: Ավարտական կուրսերի համար 1-ին ընթացիկը կազմակերպվելու է մարտի 2-6-ը, 2-րդ ընթացիկը՝ մարտի 16-20-ը, մյուս կուրսերի համար առաջին փուլը նախատեսվում է անցկացնել մարտի 23-ից ապրիլի 4-ը, 2-րդ փուլը՝ մայիսի 18-29-ը: