«Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը ԱՀ բուհերի ուսանողների համար հայտարարում է շարադրության մրցույթ հետևյալ թեմաներով՝
- «Կրթության իրավունքի պատշաճ իրացումը չճանաչված պետություններում»
- «Արցախի հիմնախնդրի իրավական կոնտեքստը»
- «Կեղծ լուրերը և տեղեկատվական անվտանգությունը»
Շարադրության առավելագույն ծավալը չպետք է գերազանցի 1200 բառը: Շարադրությունները պետք է գրվեն ինքնուրույն: Մրցույթին ներկայացվող շարադրություններն անհրաժեշտ է ուղարկել artsakh.leac@gmail.com էլեկտրոնային փոստին: Աշխատանքի հետ միասին պետք է ներկայացնել անձնական տվյալները (ազգանուն, անուն, հայրանուն, տարիքը), բուհը, մասնագիտությունը, կուրսը և կոնտակտային տվյալներ: Ոչ ամբողջական անձնական տվյալներով ներկայացված շարադրությունները չեն մասնակցի մրցույթին:
Մրցույթը մեկնարկում է 2020թ. փետրվարի 17-ից: Շարադրությունները պետք է ներկայացվեն մինչև մարտի 1-ը ներառյալ: Ժամկետից ուշ ներկայացված շարադրությունները չեն դիտարկվի:
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտ ամսին: Հաղթողներին սպասվում են մրցանակներ (դրամական պարգև):