Արցախի պետական համալսարան

IMG 2488h IMG 2478h

IMG 2457h IMG 2453h

Փետրվարի 19-ին Արցախի պետական համալսարանի հոգեբանական կենտրոնում ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը հանդես է եկել դասախոսությամբ՝ «Հոգեբանական աշխատանքի կազմակերպումը և բովանդակությունը» թեմայով: Հանդիպմանը ներկա էին մանկավարժության և սպորտի ֆակուլտետի դասախոսներ ուսանողներ:

Վ. Յարամիշյանը մանրամասն ներկայացրել է թեմայի հասկացությունները, մակարդակները:

Խոսելով հոգեբանական աշխատանքի ուղություններից մեկի՝ հոգեբանական խորհրդատվության մասին՝ բանախոսը նշել է, որ այն պարզաբանում է հոգեբանական դժվարությունները, իջեցնում լարվածությունը, կանխարգելում ճգնաժամային իրավիճակները, որն իրականացվում է ընդունելությամբ, վստահության փոստի, համացանցի ու հեռախոսների միջոցով:

«Հոգեբանական ուսուցումը չպետք է շփոթել դաստիարակչական աշխատանքի հետ: Հոգեբանական ուսուցումը և լուսավորությունը հոգեկան երևույթների, բացասական հոգեվիճակների մասին պատկերացումներ ստեղծելը, հոգեբանական գիտելիքներ տալը, մարդկանց հետ հարաբերվելու ձևերի մշակումն է»,- ասել է պրոռեկտորը՝ հավելելով, որ այն իրականացվում է զրույցների, թրեյնինգների, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների օգնությամբ:

Հանդիպումը ուղեկցվել է հարցուպատասխանով: