ԱրՊՀ-ում նշվել է մայրենի լեզվի միջազգային օրը

21.02

2020

IMG 3117 IMG 3156

Փետրվարի 21-ը նշվում է որպես մայրենի լեզվի միջազգային օր: Օրվա առթիվ Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ակադեմիկոս Ս. Աբրահամյանի անվան հայոց լեզվի ամբիոնի ավագ դասախոս Ժենյա Պողոսյանը կազմակերպել է միջոցառում, որին ներկա էին տարբեր ֆակուլտետների դասախոսներ, ուսանողներ:

Մասնակիցները հանդես են եկել մայրենի լեզվին ձոնված կատարումներով` ասմունք, երգ՝ ելույթներով անդրադառնալով տոնի պատմությանն ու խորհրդին:

 

Ժենյա Պողոսյանը արժևորել է մայրենիի դերը հայ ժողովրդի գոյությունը և հավատը պահպանելու գործում՝ նշելով, որ փոխվել են ժամանակները և կյանքի հարահոս ռիթմը ի հայտ է  բերել հաղորդակցման բազում միջոցներ: Այսօր հայության զգալի մասը հաղորդակցվում է օտարատառ հայերենով, ինչը վիրավորական է մայրենի լեզվի և տառերի հանդեպ:

 

«Լեզուն յուրաքանչյուր ազգի ինքնակերտման կարևորագույն գրավականներից է, նրա գոյության վկայագիրը: Մեր ժողովրդի համար մայրենի լեզուն ազգապահպան նշանակություն ունի ինչպես հավատքը, մշակույթն ու ընտանիքը»,- ասել է ուսանողուհի Ֆլորա Բարսեղյանը:

 

Ներկաները իրենց ելույթներում կարևորել և անհրաժեշտ են համարել նման միջոցառումների կազմակերպումը։