Կայացել է ԱրՊՀ «Բանավեճի ակումբ»-ի հերթական բանավեճ-քննարկումը

24.02

2020

IMG 2790 IMG 2768

Արցախի պետական համալսարանում կայացել է «Բանավեճի ակումբ»-ի հերթական բանավեճ-քննարկումը: Հանդիպմանը ներկա էին տարբեր մասնագիտությամբ սովորող ուսանողներ:

Ակումբի համահիմնադիր Արման Ասրյանի խոսքով՝ բանավեճի թեման էր «Համակարգչային քննությունները արտացոլում են ուսանողների իրական գիտելիքները», որի նպատակն է ուսանողների մոտ ձևավորել ու զարգացնել բանավեճի մշակույթն ու էթիկան, բարձրացնել ուսանողությանը հուզող հարցերը և քննարկումների միջոցով գտնել լուծման տարբերակները, խթանել ուսանողական կյանքի աշխուժացումը՝ ակումբը ծառայեցնելով որպես դրսևորման հարթակ, ձեռք բերել սոցիալական, կազմակերպական, կոնֆլիկտների լուծման, երկխոսության, թիմային աշխատանքի հմտություններ, ազատ և անկաշկանդ մթնոլորտում քննարկել ուսանողներին հուզող տարբեր հիմնահարցերը:

Մրցակից թիմերի անդամները փաստարկներով և հակափաստարկներով ներկայացրել են համակարգչային թեստային և բանավոր եղանակներով ուսանողների գիտելիքների ստուգման գործընթացի կազմակերպման դրական և բացասական կողմերը, խնդիրները և ներկայացրել առաջարկություններ:

Ուսանողները գոհունակություն են հայտնել քննարկումից՝ նշելով, որ բանավեճի օգնությամբ մասնակիցները սովորում են ավելի համոզիչ ու ճարտար խոսել, զարգացնում են հետազոտելու և ուսումնասիրելու ունակությունները: