ԱրՊՀ ուսանողները նշել են Հովհաննես Թումանյանի ծննդյան 151-ամյակը

24.02

2020

IMG 3079 IMG 3090

Արցախի պետական համալսարանում շարունակվում են ամենայն հայոց բանաստեղծ, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան 151-ամյակին նվիրված միջոցառումները: Ցերեկույթը կազմակերպվել է մանկավարժության և սպորտի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության և ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ։ Միջոցառմանը ներկա էին ֆակուլտետի դասախոսներ, ուսանողներ:

Ուսանողները հանդես են եկել ելույթներով՝ ներկայացնելով բանաստեղծի կյանքն ու գրական գործունեությունը:

«Թումանյանն այն եզակի գործիչներից է, ում գրական հարստությունը նույնքան անժխտելիորեն բացառիկ է ու մեծ, որքան նրա մարդկային կերպարը: Թումանյանի կյանքի բազմաթիվ դրվագներ կարծես մեկտեղվում, զուգահեռվում են հայ ժողովրդի ճակատագրի հետ»,- նշել է ուսանողուհի Մելինե Ղալայանը՝ ընդգծելով, որ բանաստեղծն ապրում էր իր ժողովրդի համար բարդ ու դաժան ժամանակներում և ամբողջովին կիսում էր հային բաժին հասած յուրաքանչյուր դառնություն:

Միջոցառման ավարտին ներկաները Հ. Թումանյանի 10 արժեքավոր իրերի մասին ֆիլմ են դիտել: