ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը հանդիպել է տարբեր ֆակուլտետների ուսանողների հետ

11.03

2020

IMG 3807 IMG 3784

Արցախի պետական համալսարանում պարբերական բնույթ են կրում համալսարանի ղեկավարության հետ ուսանողների հանդիպումները: Այս անգամ ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը և ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը հանդիպել են տարբեր կուրսերի ավագների հետ:

Հանդիպման ընթացքում ռեկտորը ուսանողներին իրազեկել է հավատարմագրման գործընթացի մասին, խոսել ուսանողական նախաձեռնողականության, ակտիվության, նրանց կողմից նոր մտքեր, առաջարկություններ ներկայացնելու անհրաժեշտության, ուսանողական ինքնավար կառույցների համագործակցության, համալսարանի շենքային պայմանների բարելավման, ստեղծվող հնարավորությունների, միջազգային տարբեր ծրագրերին ուսանողների մասնակցության և այլ հարցերի մասին:

Հանդիպման ավարտին ռեկտորը ծանոթացել է ուսանողների խնդիրներին և լսել նրանց առաջարկությունները: