Արցախի պետական համալսարան

IMG 4149 IMG 4100

Մարտի 12-ին Արցախի պետական համալսարանում կայացել է հանդիպում ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի հետ, որին ներկա էին կուսակցության ներկայացուցիչներ, ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը, ստորաբաժանումների ղեկավարներ, ուսանողներ:

2020թ. ԱՀ նախագահական ընտրություններում որպես նախագահի թեկնածու առաջադրված Դավիթ Իշխանյանը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով կուսակցության ծրագրային դրույթները և երկրի զարգացման իր տեսլականը:

Ներկաները հնչեցրել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին կրթությանը, Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, անվտանգության ապահովմանը և այլ բնագավառների:

Ելույթներով հանդես են եկել նաև Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամներ:

ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և իրազեկել, որ առաջիկայում հանդիպումներ կլինեն նաև նախագահի մյուս թեկնածուների հետ, ովքեր կներկայացնեն նմանատիպ առաջարկություն: