Միջոցառում՝ նվիրված անհատական հոգեբանության հիմնադիր Ալֆրեդ Ադլերի 150-ամյակին

12.03

2020

IMG-9a09bc2dbc6c1bd96912fc74b69c6ee7-V  IMG-34b10f207ee3eb9e4707aa6c8226ebb1-V

Մարտի 11-ին Արցախի պետական համալսարանի հոգեբանական կենտրոնում տեղի է ունեցել միջոցառում` նվիրված ավստրիացի հոգեբան, հոգեբույժ և մտածող, անհատական հոգեբանության հիմնադիր Ալֆրեդ Ադլերի 150-ամյակին: Միջոցառմանը ներկա էին դասախոսներ, ուսանողներ և Վ. Ջհանգիրյանի անվան համար 11 ավագ դպրոցի ավարտական դասարանների աշակերտներ:

Միջոցառման ընթացքում «Հոգեբանություն» մասնագիտության 1-ին և 3-րդ կուրսի ուսանողները ներկայացրել են Ա. Ադլերի կյանքն ու գործունեությունը, մշակած տեսությունը և արժևորել նրա ավանդը հոգեբանական մտքի զարգացման գործում:

Մանկավարժության և սպորտի ֆակուլտետի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս, հ.գ.թ., դոցենտ Լուսինե Ղարախանյանը իր ելույթում նշել է, որ Ադլերի տեսությունները հզոր խթան էին հումանիտար հոգեբանության, հոգեթերապիայի և անհատականության տեսության զարգացման համար՝ ընդգծելով, որ նրա կողմից առաջադրված խնդիրներն արդիական են մինչ այսօր: