Արցախի պետական համալսարան

IMG 4193 IMG 4239

Մարտի 13-ին «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության համահիմնադիր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արփինե Հովհաննիսյանը «Վալլեքս Գարդեն» հյուրանոցային համալիրի դահլիճում հանդես է եկել դասախոսությամբ՝ «Մեդիադաշտի իրավական կարգավորումները» թեմայով: Հանդիպմանը ներկա էին Արցախի պետական համալսարանի տարբեր մասնագիտությամբ սովորող ուսանողներ:

Արփինե Հովհաննիսյանը անդրադարձել է ոլորտի խնդիրներին, իրավական կարգավորումներին, խոսել ֆեյքնյուզի և դրանց տեսակների մասին՝ կարևորելով մեդիագրագիտության անհրաժեշտությունը:

Դասախոսությանը մասնակից ուսանողները «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ-ի կողմից կստանան հավաստագրեր:

Ա.Հովհաննիսյանը տեղեկացրել է նաև, որ ԱՀ բուհերի ուսանողների համար «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ-ի հայտարարած շարադրության մրցույթի վերջնաժամկետը հետաձգվել է 10 օրով` կոչ անելով ակտիվ մասնակցել մրցույթին և իրազեկելով, որ հաղթողներին սպասվում են մրցանակներ:

Դասախոսության ավարտին բանախոսը պատասխանել է նաև ուսանողների հարցերին: