Հարգելի' գործընկերներ, սիրելի՛ ուսանողներ
Տեղեկացնում ենք, որ ԱՀ կառավարության որոշմամբ մինչև ընթացիկ տարվա ապրիլի 14-ը կդադարեցվի ուսումնական գործընթացը նախադպրոցական, դպրոցական, արտադպրոցական, նախնական արհեստագործական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում, այդ թվում նաև Արցախի պետական համալսարանում։
Մարտի 20-ին ԱրՊՀ ռեկտորի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որտեղ որոշում է կայացվել մարտի 23-ին՝ ժամը 12:00-ին, հրավիրել ռեկտորատի նիստ՝ քննարկելու ստեղծված իրավիճակի հետ կապված անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու և դրանք գիտխորհրդի որոշմամբ հաստատելու վերաբերյալ հարցերը։
Ներկայումս մշակվում է համապատասխան պլան՝ մինչև ապրիլի 14-ը բաց թողնված և բաց թողնվելիք պարապմունքները հնարավորինս լրացնելու միջոցներ ձեռնարկելու համար։
Իրավիճակը էականորեն չի կարող ազդել համալսարանի գործունեության վրա, քանի որ համակարգը ճկուն է, և անհրաժեշտ հնարավորությունները անպայման կստեղծվեն։
Առաջարկում ենք հետևել ԱրՊՀ առաջիկա պաշտոնական հայտարարություններին Արցախի պետական համալսարանի ֆեյսբուքյան էջում։
Խնդրում ենք հետեւել առողջապահության նախարարության ցուցումներին և խուճապի չմատնվել։