Արցախի պետական համալսարան

IMG 4260 IMG 4288

Մարտի 23-ին կայացել է ԱրՊՀ գիտխորհրդի նիստ, որտեղ քննարկվել է  ԱրՊՀ 2019-2020 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի ուսումնական գործընթացի կազմակերպման նոր պայմաններ սահմանելու մասին հարցը: Գիտխորհուրդը որոշել է. 

 Ղեկավարվելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ԼՂՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով նոր կորոնավիրուսի վարակի ներթափանցման և տարածման դեմ պայքարի միջոցառումները շարունակելու նպատակով մինչև 2020թ. ապրիլի 14-ը ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը դադարեցնելու մասին ԱՀ կառավարության 2020թ. մարտի 19-ի N175 որոշումն ու կրթության, գիտության և սպորտի նախարարի 2020թ. մարտի 19-ի N21-Ա հրամանը` սահմանել Արցախի պետական համալսարանի 2019-2020 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի ուսումնական գործընթացի կազմակերպման նոր պայմաններ.

1.2020թ. մարտի 23-ից մինչև ապրիլի 14-ը անցնել ուսումնառության առցանց եղանակի` ըստ գործող դասացուցակի` նախապես բոլոր ուսանողներին տրամադրելով դասընթացների առարկայական նկարագրերը, հարցաշարերի, դասախոսությունների, գործնական և ինքնուրույն աշխատանքների թեմաների, գրականության ցանկի էլեկտրոնային տարբերակները: Նշված գործընթացի իրականացման պատասխանատվությունը դնել համապատասխան ամբիոնների վարիչների վրա:

2.2019-2020 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի ուսումնառության շրջանը երկարաձգել մինչև հունիսի 15-ը:

3.Առկա ուսուցման համակարգի բակալավրիատի 1-ին, 2-րդ, 3-րդ կուրսերի ու մագիստրատուրայի առաջին կուրսի ավանդական, առանց եզրափակիչ գնահատման, եզրափակիչ գնահատումով դասընթացների ստուգումներն ու առաջին լուծարքը անցկացնել հունիսի 15-30-ը, իսկ առկա և հեռակա ուսուցման համակարգերի բակալավրիատի ու մագիստրատուրայի ավարտական խմբերի ստուգումներն ու լուծարքը` մայիսի 4-11-ը` գնահատման 16 միավորանոց սանդղակով` չեղարկելով ընթացիկ բոլոր ստուգումները:

4.Առկա ուսուցման համակարգի կուրսային աշխատանքների հանձնումը, առկա և հեռակա ուսուցման համակարգերի ավարտական աշխատանքների ու մագիստրոսական թեզերի նախապաշտպանությունը կազմակերպել մայիսի 14-20-ը, ամփոփիչ ատեստավորման քննությունները, ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունը` մայիսի 25-29-ը:

5.Նախատեսված և ժամանակավոր ընդհատված փորձուսուցումները կազմակերպել պարապմունքները վերսկսվելուց հետո:

6.Գործընթացի վերահսկման համար ստեղծել հանձնաժողովներ.

ա) Բանասիրական, պատմության և իրավագիտության, մանկավարժության և սպորտի ֆակուլտետների գծով.

   Նախագահ    -   Յարամիշյան Վ. (ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր)

     Անդամներ   - Մարգարյան Լ. (բանասիրական ֆակուլտետի դեկան)

                           Խաչատրյան Ա. (պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան)

                           Այդինյան Շ. (մանկավարժության և սպորտի ֆակուլտետի դեկան)

                            Խաչատրյան Ի. (ուս. գործ. կազմ. բաժնի պետ)

                             Ղահրամանյան Է. (տեղեկատ. տեխ. և համակ. սպասարկման բաժնի պետ)

բ) Բնագիտական և տնտեսագիտության ֆակուլտետների գծով.

Նախագահ     -   Սահակյան Գ. (ուս. աշխ. գծով պրոռեկտոր)

Անդամներ   - Միրզոյան Վ.. (բնագիտական ֆակուլտետի դեկան)

                           Մանգասարյան Ռ. (տնտեսագիտության ֆակուլտետի դեկան)

                             Գասպարյան Գ. (ուս. գործ. վերահսկ. բաժնի պետ)

                             Մնացականյան Ա. (կիր. մաթ. և ինֆորմ. ամբիոնի դասախոս)