Արցախի պետական համալսարան

87884273 1083136755356136 2799656556243714048 nԱպրիլի 6-ից Արցախի պետական համալսարանն ամբողջ ծավալով անցել է հեռավար ուսուցման` ըստ գործող դասացուցակի: Յուրաքանչյուր օր, դասացուցակին համապատասխան, դասախոսները կազմակերպելու են առցանց դասախոսություններ: Նախապես բոլոր ուսանողներին տրամադրվել են դասընթացների առարկայական նկարագրերը, հարցաշարերի, դասախոսությունների, գործնական և ինքնուրույն աշխատանքների թեմաների, գրականության ցանկի էլեկտրոնային տարբերակները: Գործընթացի վերահսկման նպատակով ստեղծվել են հանձնաժողովներ` հումանիտար և բնագիտական ուղղություններով:

«Առցանց դասախոսությունների մեկնարկը տրված է և, կարելի է ասել, բավականին հաջող, խափանումներ գրեթե չեն եղել»,-ասել է ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը:

Բոլոր այն դասախոսները և ուսանողները, ովքեր կհանդիպեն որոշակի խնդիրների, կարող են դիմել համապատասխան ֆակուլտետի դեկանին կամ ամբիոնի վարիչին:

Ուսանողներն իրենց վարձավճարները ևս կարող են փոխանցել առցանց եղանակով 22300101734000 բանկային հաշվի 915013000764 ենթահաշվին` նշելով մուծում կատարող ուսանողի անունը, ազգանունը, մասնագիտությունը, կուրսը, ուսուցման համակարգը (առկա կամ հեռակա):

Առողջ եղեք և հետևեք առողջապահության նախարարության ցուցումներին: