Արցախի պետական համալսարան

IMG 5166usՍիրելի' ուսանողներ, ինչպես արդեն տեղյակ եք, ռեկտորատի որոշմամբ ավարտական կուրսերի համար ուսման վարձավճարի մուծման վերջնաժամկետ էր սահմանվել ս. թ. մայիսի 10-ը։ Լրացուցիչ իրազեկում ենք, որ քննաշրջանի սահուն կազմակերպման և եզրափակիչ, ընթացիկ (միայն ավարտական կուրսերում) ստուգումների անցկացման համար թույլտվությունների ձևակերպման անհրաժեշտությունից ելնելով` նպատակահարմար է գտնվել նշված վերջնաժամկետը սահմանել նաև առկա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի վճարովի համակարգում սովորող մյուս բոլոր ուսանողների համար։

Կոչ ենք անում բոլորին ըմբռնումով մոտենալ սահմանված կարգին և չուշացնել մուծումները՝ ուսումնական գործընթացի բնականոն կազմակերպման և անցանկալի խնդիրներից խուսափելու համար։

Հիշեցնում ենք, որ ուսման վարձավճարների մուծումները կարող եք կատարել նաև առցանց եղանակով` 22300101734000 բանկային հաշվի 915013000764 ենթահաշվին` նշելով մուծում կատարող ուսանողի անունը, ազգանունը, մասնագիտությունը, կուրսը, ուսուցման համակարգը (առկա կամ հեռակա):Վարձը մուծելուց հետո կարող եք լուսանկարել անդորրագրերը և ուղարկել կուրսի ավագներին, վերջիններս էլ՝ դեկանատի աշխատողներին։ Առողջ եղեք և լավատես: Բոլոր դժվարությունները կհաղթահարենք համատեղ ջանքերով: