Արցախի պետական համալսարան

96259166 669726120280534 4714323264216760320 nՄայիսի 6-ին ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն: Խորհրդակցության ընթացքում ֆակուլտետների դեկաններն ու համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են տեղեկատվություն հեռավար ուսուցման ընթացքի մասին՝ նշելով, որ պարապմունքներն ընթանում են բնականոն հունով, գործող դասացուցակներին համապատասխան:

ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանն անդրադարձել է   հեռավար ուսուցման ընթացքի, 2019-2020 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի առկա և հեռակա ուսուցման համակարգերի պարապմունքների, փորձուսուցման, ավարտական խմբերի կիսամյակային ստուգումների, լուծարքի, ամփոփիչ ատեստավորման կազմակերպման և ուսման վճարների գանձման ընթացքի վերաբերյալ հարցերին: Նշված հարցերի վերաբերյալ ընթացել են քննարկումներ, աշխատանքների պատշաճ կազմակերպման նպատակով ռեկտորը հանձնարարականներ է տվել համապատասխան ստորաբաժանումներին: Քննարկված հարցերի վերաբերյալ առաջիկայում ռեկտորատը կկայացնի  որոշումներ: