Տեղի է ունեցել ԱրՊՀ ռեկտորատի նիստ

13.05

2020

There are no translations available.

IMG 4444Մայիսի 13-ին տեղի է ունեցել ԱրՊՀ ռեկտորատի նիստ, որի ընթացքում քննարկվել են հեռավար ուսուցման, առկա ուսուցման համակարգի 3-րդ կուրսի ուսանողների փորձուսուցման, հեռակա ուսուցման համակարգի պարապմունքների անցկացման, բակալավրիատի առկա և հեռակա ուսուցման համակարգերի ավարտական խմբերի կիսամյակային ստուգումների անցկացման մասին հարցերը և կայացվել որոշումներ:

Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր հեռավար ուսուցման ընթացքին:

Ֆակուլտետների դեկանների և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների տեղեկատվության համաձայն պարապմունքներն ընթանում են կազմակերպված, ըստ գործող դասացուցակի:

Օրակարգի հաջորդ հարցով ռեկտորատը քննարկել է առկա ուսուցման համակարգի 3-րդ կուրսի ուսանողների փորձուսուցման մասին հարցը:

Առկա ուսուցման համակարգի 3-րդ կուրսի ուսանողների փորձուսուցումը ևս ընթանում է հեռավար եղանակով, որոշ ուսանողական խմբերում արդեն  ավարտվել է փորձուսուցումը:

Որոշվել է առկա ուսուցման համակարգի 3-րդ կուրսերի  ուսանողական խմբերի փորձուսուցումն ավարտել մինչև հունիսի 1-ը և գնահատել  ստուգված/չստուգված եղանակով` առանց գնահատականների:

Օրակարգի մյուս հարցը  ավարտական խմբերի կիսամյակային ստուգումների անցկացման  վերաբերյալ էր: Որոշում է կայացվել առկա և հեռակա ուսուցման համակարգերի բակալավրիատի ավարտական խմբերի կիսամյակային ստուգումներն ու լուծարքը կազմակերպել մայիսի 18-25-ը` հեռավար եղանակով:

Դեկաններին  հանձնարարվել է   հանդիպումներ անցկացնել ամբիոնների վարիչների, տեսուչների և դասախոսների հետ` կիսամյակային ստուգումներն ու լուծարքը հեռավար եղանակով անցկացնելու վերաբերյալ:

Հեռակա ուսուցման համակարգի 2-րդ կիսամյակի դասընթացների մասին  տեղեկատվություն է ներկայացրել ռեկտոր Արմեն Սարգսյանը:

Որոշում է կայացվել  2019-2020 ուսումնական տարվա հեռակա ուսուցման համակարգի 2-րդ կիսամյակի դասընթացները կազմակերպել ս.թ. հունիսի 1-ից 20-նն ընկած ժամանակահատվածում, հեռավար եղանակով:

Դեկաններին և ամբիոնների վարիչներին հանձնարարվել է կազմել և ներկայացնել 2019-2020 ուսումնական տարվա հեռակա ուսուցման համակարգի 2-րդ կիսամյակի դասացուցակները:

Այլ հարցերում հաշվապահական հաշվառման բաժնի պետ Ն. Գրիգորյանը, ըստ ֆակուլտետների, ներկայացրել է ուսման վճարների պարտք ունեցող ուսանողների վերաբերյալ տեղեկատվություն:

Որոշվել է ուսման վճարների պարտք ունեցող ուսանողներին չթույլատրել մասնակցել կիսամյակային ստուգումներին: