ԱրՊՀ-ում մեկնարկել են ավարտական խմբերի կիսամյակային ստուգումները

20.05

2020

There are no translations available.

avartakan-zoomՄայիսի 18-ից ԱրՊՀ-ում մեկնարկել են ավարտական խմբերի կիսամյակային ստուգումները: Մայիսի 13-ին կայացած ԱրՊՀ ռեկտորատի նիստում որոշում էր կայացվել առկա և հեռակա ուսուցման համակարգերի բակալավրիատի ավարտական խմբերի կիսամյակային ստուգումները կազմակերպել մայիսի 18-ից հեռավար եղանակով:

Դեկաններին հանձնարարվել էր հանդիպումներ անցկացնել ամբիոնների վարիչների, տեսուչների և դասախոսների հետ` կիսամյակային ստուգումներն ու լուծարքը հեռավար եղանակով անցկացնելու վերաբերյալ:

Ինչպես տեղեկացանք ԱրՊՀ ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի պետ Գոհար Գասպարյանից, ստուգումներն ընթանում են բնականոն հունով, ուսանողների կողմից առայժմ բողոք-դժգոհություններ չեն արձանագրվել:

Բանասիրական ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության ավարտական խմբի ուսանողուհի Սոնա Մուսայելյանը, ով քննություն է հանձնել «Նորագույն շրջանի հայ գրականության պատմություն» դասընթացից, գոհունակություն է հայտնում` նշելով. «Գոհ եմ, որ կարողացանք պատվով հաղթահարել այս մի մարտահրավերն էլ: Չնայած կապի մասնակի խնդիրներին՝   պահպանվել է անաչառություն։ Յուրաքանչյուր պատասխանող ուսանող բաց ու միացված տեսախցիկի առաջ է մասնակցել քննությանը։ Անմիջապես դիտողություն են ստացել այն ուսանողները, ովքեր ինչ-որ ձևով փորձել են օգտվել կամ արտագրել: Քննությունն անցավ հավուր պատշաճի»։

Հավելենք, որ առկա և հեռակա ուսուցման համակարգերի բակալավրիատի ավարտական խմբերի կիսամյակային ստուգումներն ու լուծարքը կկազմակերպվեն մայիսի 18-ից մինչև մայիսի 25-ը: