Արցախի պետական համալսարան

uxerdz naxararinՀարգարժա´ն տիկին Ղարախանյան

Արցախի պետական համալսարանի ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար նշանակվելու կապակցությամբ:

Կրթության, գիտության և մշակույթի համակարգը մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներից է: Այն արդյունավետ կառավարելու, ժամանակակից պահանջներին համահունչ զարգացում ապահովելու համար կարևոր է ոլորտին քաջատեղյակ լինելն ու անցած ճանապարհը:

Ձեր անցած ճանապարհը, կրթության և գիտության ոլորտում ունեցած ձեռքբերումները, բազմամյա փորձը և մարդկային որակները լիովին թույլ են տալիս ասելու, որ նախարարությունը վստահելի ձեռքերում է:

Որպես ԱրՊՀ ռեկտոր` հպարտ եմ, որ Դուք, լինելով Արցախի մայր բուհի շրջանավարտը, լավագույնս եք դրսևորել Ձեզ Ձեր գործունեության բոլոր ուղղություններով` արժանվույնս վաստակելով ուսանողների և գործընկերների սերն ու հարգանքը:

Հաջողություն եմ մաղթում Ձեր պատասխանատու և բարդ առաքելությանը` միաժամանակ պատրաստակամություն հայտնելով համակարգում առկա մարտահրավերները համատեղ ուժերով հաղթահարելու գործում` ի շահ մեր հայրենիքի բարգավաճման: