Արցախի պետական համալսարան

Հարգելի´ ուսանողներ և դասախոսներ, hունիսի 15-ից մեկնարկում է 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանը: Ավանդական առանց եզրափակիչ գնահատման, եզրափակիչ գնահատումով բոլոր դասընթացների ստուգումներն ու առաջին լուծարքը կկազմակերպվեն հունիսի 15-30-ը` առցանց եղանակով:

Յուրաքանչյուր դասախոս ինքն է որոշելու ստուգումն անցկացնելու ձևը` ընթերակայի հետ:

Բոլոր դասախոսները պարտավոր են ստուգման հաջորդ օրը ներկայանալ դեկանատ և լրացնել տեղեկագրերը:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել համապատասխան ֆակուլտետի դեկանատ: