Արցախի պետական համալսարան

Հունիսի 15-ին տեղի է ունեցել ԱրՊՀ ռեկտորատի նիստ, որը վարում էր ռեկտոր Արմեն Սարգսյանը: Նիստին ռեկտորն անդրադարձել է հունիսի 9-ին ՀՀ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից ԱրՊՀ-ում առցանց եղանակով իրականացված որակի ներքին ապահովման համակարգերի գործունեության մշտադիտարկման արդյունքներին, նախանշել հետագա անելիքները:

Օրակարգի հարցով ԱրՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գ. Սահակյանը տեղեկատվություն է ներկայացրել ամփոփիչ ատեստավորման ընթացքի մասին` նշելով, որ գործընթացն ընթանում է բնականոն, առանց որևէ էական խնդիրների ու խոչընդոտների:

Օրակարգի հաջորդ հարցերով ֆակուլտետների դեկանները հանդես են եկել տեղեկատվություններով, որոնք վերաբերում էին կիսամյակային ստուգումների ընթացքին և հեռակա ուսուցման համակարգի երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացի ընթացքին, որոնք իրականացվում են առցանց եղանակով:

ԱրՊՀ ռեկտորն անդրադարձել է նաև մագիստրատուրայի ընդունելության առաջին փուլի նախապատրաստական աշխատանքներին, որի վերաբերյալ ռեկոտրատը որոշում կկայացնի առաջիկայում:

Քննարկված հարցերի վերաբերյալ ռեկտորը հանձնարարականներ է տվել համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին` հորդորելով դրսևորել պատասխանատվություն ստեղծված իրավիճակում ուսումնական գործընթացը պատշաճ կազմակերպելու համար և հետևելով համավարակի տարածման կանխարգելման նպատակով սահմանված բոլոր պահանջներին: