Արցախի պետական համալսարան

Արցախի պետական համալսարանը հայտարարում է մագիստրատուրայի 2020-2021 ուսումնական տարվա ընդունելություն հետևյալ մասնագիտությունների գծով. մասնագիտությունների ցանկը` այստեղ:

Ծանոթություն. փաստաթղթերն ընդունվում են ուսուցման անվճար  համակարգի համար ս.թ. հունիսի 22-ից  մինչև հուլիսի 10 , իսկ  ուսուցման վճարովի համակարգի  համար՝ ս.թ. հունիսի 22-ից  մինչև օգոստոսի 20-ը:

Քննությունները կկազմակերպվեն ս.թ. օգոստոսի 24-ից մինչև 28-ը:

Բոլոր մասնագիտությունների գծով ուսուցման անվճար համակարգի անցումային շեմ է համարվում 16  միջին որակական գնահատականը:

Բոլոր մասնագիտությունների գծով ուսուցման վճարովի համակարգի  անցումային շեմ է համարվում 13 միջին որակական գնահատականը:

Մագիստրատուրա ընդունվելու համար դիմորդները պարտավոր են ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  1. դիմում-հայտ, որտեղ դիմորդը կարող է նշել առավելագույնը 3 մագիստրոսական ծրագիր,
  2. բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի դիպլոմի և դրա հավելվածի (միջուկի) պատճենները,
  3. 3 լուսանկար (3×4) չափսի,
  4. անձնագրի պատճենը,
  5. ինքնակենսագրություն,
  6. հրատարակված գիտական աշխատությունների ցուցակը (դրանց առկայության դեպքում)
  7. զինվորական գրքույկի պատճենը,
  8. փաստաթղթերի ընդունելության և ձևակերպման համար՝ 1500 դրամ, քննությունների կազմակերպման և անցկացման համար՝ ևս 1500 դրամ (գանձվող վճարի անդորրագիրը): Անկախ մրցույթին կամ քննությանը մասնակցելու հանգամանքից ու արդյունքից, վճարված գումարը վերադարձման ենթակա չեն:
  9. Արագակար

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԱրՊՀ ուսումնական գործընթացի կազմակերպման բաժին կամ զանգահարել  0479 5 01 67 հեռախոսահամարին: