Արցախի պետական համալսարան

Արցախի  պետական  համալսարանը  հայտարարում  է   ասպիրանտուրայի   առկա  ուսուցման համակարգի  2020 -2021 ուս. տարվա ընդունելություն: Մասնագիտությունների ցանկը` այստեղ: Ասպիրանտուրայի  փաստաթղթերն ընդունվում են`  ս.թ. օգոստոսի  10 - ից մինչև օգոստոսի 20- ը:  Քննությունները կկազմակերպվեն  ս.թ. սեպտեմբերի 07 -10-ը: Ասպիրանտուրա ընդունվելու համար դիմորդները պարտավոր են ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  1. Դիմում ռեկտորին:
  2. Բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի և դրա հավելվածի պատճենները /օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար`փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին/:
  3. Ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ` առնվազն 20 տպագրական էջի սահմաններում:
  4. Ինքնակենսագրություն:
  5. Երեք լուսանկար /3x4/:
  6. Քաղվածք աշխատանքային գրքույկից /առկայության դեպքում/:
  7. Կադրերի հաշվառման անձնական թերթիկ:
  8. Անձնագիրը պատճենի հետ միասին:
  9. Արագակար:

Մանրամասն տեղեկությունների համար դիմել  համալսարանի գիտության, ասպիրանտուրայի  և  միջազգային համագործակցության բաժին կամ զանգահարել 047940443.170 հեռախոսահամարով: