Արցախի պետական համալսարան

Հունիսի 22-ից ԱրՊՀ-ում մեկնարկել է 2019-2020 ուսումնական տարվա բուհի շրջանավարտների դիպլոմների շնորհումը: 2019-2020 ուսումնական տարում բուհը թողարկում է 747 շրջանավարտ, որից 577-ը` բակալավրի, 170-ը` մագիստրոսի կոչումով: Բակալավրիատի 577 շրջանավարտներից 76-ը բուհն ավարտել են գերազանցության դիպլոմով:

Այսօր ԱրՊՀ համար 2  մասնաշենքի (բանասիրականի մասնաշենք)  պուրակում տեղի է ունեցել բանասիրական ֆակուլտետի շրջանավարտների դիպլոմների շնորհման արարողությունը` պահպանելով համավարակի տարածումը կանխարգելող բոլոր պայմանները:

Տնտեսագիտական ֆակուլտետի շրջանավարտների դիպլոմների հանձնումը տեղի կունենա հունիսի 23-ին, պատմության և իրավագիտության ֆակուլտետինը` հունիսի 24-ին, մանկավարժության և սպորտի ֆակուլտետինը` հունիսի 25-ին, բնագիտական ֆակուլտետինը` հունիսի 26-ին, ժամը 9:00-ից, ԱրՊՀ  համար 2 մասնաշենքի պուրակում: