Արցախի պետական համալսարան

Սիրելի´ շրջանավարտներ

Ջերմորեն շնորհավորում եմ  բոլորիդ` բուհն ավարտելու կապակցությամբ: Արցախի պետական համալսարանը եղել և մնում է մեր երկրի համար մասնագետներ պատրաստող այն դարբնոցը, որը մշտապես հպարտանալու առիթ է ունեցել իր թողարկած կադրերով: Համոզված եմ, որ Դուք ևս համալրելու եք մեր հանրապետության այն լավագույն մասնագետների շարքը, ովքեր իրենց մասնագիտական ներուժն ու կարողությունները ծառայեցնում են ի նպաստ մեր հայրենիքի բարօրության ու զարգացման: Ձեր կյանքի ճանապարհին մշտապես հիշեք, որ լավ մասնագետ լինելուց բացի պետք է նախ և առաջ լինել լավ մարդ, որովհետև բոլոր կոչումներն ու պաշտոնները ստորադասվում են մարդ կոչմանը: Լիահույս եմ, որ Ձեր մասնագիտական կարողությունների ու մարդկային որակների շնորհիվ կարողանալու եք կյանքում գտնել Ձեր տեղը:

Այսօր դժվարին պայմաններում ենք հրաժեշտ տալիս բուհին: Աշխարհը պատուհասած համավարակի և դրա տարածման դեմ ձեռնարկվող կանխարգելիչ միջոցառումների պայմաններում, ցավոք, հնարավորություն չեղավ ավանդույթ դարձած հանդիսավոր պայմաններում հանձնելու Ձեր դիպլոմները, սակայն, համոզված եմ, որ անգամ այս պայմաններում Ձեր  կյանքի այս դրվագը լինելու է անմոռանալի ու ջերմ հիշողություններ արթնացնող ամբողջ կյանքի ընթացքում:

Մաղթում եմ ձեզ հաջողություններ, առողջ եղեք: