Հունիսի 30-ին ԱրՊՀ –ում, օրենքով սահմանված կարգով, վաստակած հանգստի են ճանապարհել աշխատանքային տարիքը լրացած, ԱրՊՀ երկարամյա աշխատակիցներ Էվելինա Բարսեղյանին, Էլեոնորա Գրիգորյանին և Սոնյա Ջիվանյանին:
ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը շնորհակալագրերով և նվերներով պարգևատրել է նրանց` շնորհակալություն հայտնելով ԱրՊՀ-ում երկարամյա արդյունավետ գործունեության համար:
Էվելինա Բարսեղյանը, ով ԱրՊՀ ասպիրանտուրայի և մագիստրատուրայի բաժնի հիմնադրման ակունքներում է կանգնած եղել և երկար տարիներ ղեկավարել է բաժինը, չի թաքցնում հուզմունքը հարազատ կոլեկտիվին հրաժեշտ տալիս և նշում է, որ իր կյանքի ամենապայծառ էջերը կապված են մայր բուհի հետ, աշխատանքն ու նվիրումը` նույնպես:
Սոնյա Ջիվանյանը ԱրՊՀ կադրերի տեսուչի իր երկարամյա աշխատանքում առնչվել է յուրաքանչյուր աշխատակցի հետ, ինչը այսօր միայն բարի ու դրական հուշերի ակունք է:
Էլեոնորա Գրիգորյանը երկարամյա գործունեություն է ծավալել ԱրՊՀ ընդհանուր և կիրառական ֆիզիկայի ամբիոնի ավագ լաբորանտի պաշտոնում` իր անուրանալի ավանդն ունենալով ամբիոնի աշխատանքների արդյունավետության գործում:
ԱրՊՀ անձնակազմը շնորհավորում է նրանց` վաստակած հանգստի անցնելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնում մայր բուհում երկարամյա վաստակի համար: