Արցախի պետական համալսարան

Արցախի պետական համալսարանը ս.թ. հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 12-ը կազմակերպում է 2020-2021 ուսումնական տարվա հեռակա ուսուցման համակարգի ընդունելության փաստաթղթերի ընդունումը հետևյալ կրթական ծրագրերի գծով.

1.Տարրական մանկավարժություն և մեթոդիկա

2.Կենսաբանություն

3.Աշխարհագրություն

4.Ֆիզիկա

5.Մաթեմատիկա

6.Նախնական զինվորական պատրաստություն

7.Պատմություն

8.Հայոց լեզու և գրականություն

9.Ռուսաց լեզու և գրականություն

10.Հաշվապահական հաշվառում և հարկում /ըստ ոլորտի/

11.Իրավագիտություն

12.Դեղագործական քիմիա

13.Տեղեկատվական տեխնոլոգիաներ

Դիմորդները պարտավոր են ներկայացնել

1.միջնակարգ կրթության ատեստատը, միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և մասնագիտական տեխնիկական կրթության մասին փաստաթուղթը (բնօրինակը),

2.6 լուսանկար (3X4 սմ չափսի)

3.անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական),

4.զինվորական գրքույկ և (կամ) զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինծառայությունն անցնելու մասին,

5.սոցիալական վիճակը հաստատող տեղեկանք (առկայության դեպքում),

6.միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմներ (առկայության դեպքում),

7.տվյալ և նախորդ տարվա միասնական քննությունների վկայագիր (առկայության դեպքում):

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել  047-95-09-47 հեռախոսահամարով: