Արցախի պետական համալսարան

Հարգելի´ ուսանողներ,  օգոստոսի 11-ից մինչև 25-ը` ժամը 10-ից 14:00-ն,  ընդունվում են 2020-21 ուստարում ԱրՊՀ հանրակացարանում բնակվելու ցանկություն ունեցող ուսանողների դիմումները: Համաձայն կանոնակարգի`  ուսանողը պետք է ներկայանա ԱրՊՀ ՈւՀՏԱ  և կարիերայի բաժին ( ԱրՊՀ վարչական շենք, 3-րդ հարկ), լրացնի սահմանված ձևի դիմում` կցելով հետևյալ փաստաթղթերը.

  1. տեղեկանք փաստացի բնակության վայրից.
  2. տեղեկանք ընտանիքի կազմի վերաբերյալ.
  3. միջնորդագիր տվյալ ուսումնական հաստատության ղեկավարից (այլ ուսումնական հաստատության սովորողը).
  4. սոցիալական վիճակը հաստատող տեղեկանք (առկայության դեպքում).
  5. 2 հատ լուսանկար 3x4 չափի

2020-2021 ուստարվա պարապմունքները ոչ  հեռավար կազմակերպելու դեպքում հավելյալ կտեղեկացնենք:

 Հորդորում ենք Արցախի պետական համալսարան այցելելիս խստագույնս պահպանել համավարակի տարածումը կանխարգելող բոլոր կանոնները, մասնավորապես` կրել բժշկական դիմակ, ձեռնոցներ և պահպանել սոցիալական հեռավորությունը: