Արցախի պետական համալսարան

Արցախի պետական համալսարանում այս օրերին աշխատանքներ են տարվում հեռավար ուսուցման նոր հարթակի ստեղծման ուղղությամբ: Աշխատանքներն արդյունավետ իրականացնելու նպատակով ԱրՊՀ-ն համագործակցում է հարթակն արդյունավետ գործարկած  ՀՀ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ:

``Google for Education`` հարթակը լայն հնարավորություններ է ընձեռում հեռավար ուսուցումն արդյունավետ և նպատակային կազմակերպելու առումով, որի ներդրումը կնպաստի հեռավար ուսուցման կազմակերպման որակի բարձրացմանը:

ՀՀ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կրթության կառավարման բաժնի պետ Անուշ Սարգսյանը, ով ակտիվորեն ներգրավված է հարթակի ստեղծման աշխատանքներում, խոսելով գործընթացից, նշում է, որ արդեն արձանագրվել են շոշափելի արդյունքներ:

Նշենք, որ օգոստոսի երկրորդ տասնօրյակում ՀՊՄՀ  կրթության կառավարման բաժնի պետը կայցելի ԱրՊՀ` հեռավար  ուսուցման համակարգի ներդրման գործընթացին աջակցելու նպատակով: